Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ինչպես է Հայաստանը փորձում ազատվել ՌԴ-ից համացանցի միջոցով. Neue Zurcher Zeitung

Հայաստանը հակամարտության մեջ է երկու հարևան երկրների հետ, և նրա համար շատ կարևոր են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Այժմ Հայաստանը IT-սթարթափների օգնությամբ ցանկանում է իր համար նոր շուկաներ ստեղծել: Սակայն միայն դա հավանաբար բավարար չի լինի՝ գրում է Neue Zurcher Zeitung-ը:

Կոռուպցիան, տնտեսական ցածր ցուցանիշը և Ռուսաստանը որպես գլխավոր դաշնակից. թեպետ այս ամենը վկայում էին նրա մասին, որ հնարավոր չէ իշխանության խաղաղ փոխանցումը, սակայն այնուամենայնիվ կովկասյան այդ հանրապետությունը ապացուցեց, որ դա հնարավոր է: Ճիշտ է, նոր վարչապետի նշանակմամբ Հայաստանում խնդիրները միանգամից չեն վերանա:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ հայերի մոտ 40 տոկոսը աղքատության շեմին է ապրում, այսինքն՝ օրական 5.5 դոլար եկամուտով: Փոքրիկ Հայաստանը չի կարողանում երիտասարդ և կրթված քաղաքացիներին հեռանկար խոստանալ: Երկրի տնտեսությունը շատ քիչ է դիվերսիֆիկացված: Ապրանքների մեծ մասը Ռուսաստան է առաքվում Վրաստանի միջով: Տնտեսական ծանրակշիռ գործոն է հանդիսանում սփյուռքում գտնվող հայերի կանխիկ փոխանցումները:

Image may contain: 1 person, smiling, phone

Ռուսաստանից կախվածությունը հսկայական է և գնալով աճում է: Կարևոր ընկերությունները պատկանում են ռուս գործարարներին:

Այս բարդ իրավիճակից դուրս գալու համար Երևանը ցանկանում է օգտագործել համացանցը: IT ոլորտի արագ զարգացումը արդեն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 7 տոկոսը: Երկրում կան բազմաթիվ ծրագրավորողներ և մաթեմատիկներ: Գերմանիայի միջազգային համագործակցության համայնքի (GIZ) ներկայացուցիչ Եվա Նեերի խոսքով՝ հենց Հայաստանի գիտահետազոտական ընկերությունները կարող են այնպիսի  ծառայություններ մատուցել, որոնք այնպիսի երկրներում, ինչպիսին Գերմանիան է, հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների և բարձ աշխատավարձի բացակայության պատճառով:

Այդ պոտենցիալը նկատել են արտասահմանյան ընկերությունները: Օրինակ՝ գերմանական SAP-ը պատրաստվում է Հայաստանում իր դպրոցը բացել, իսկ շատ սթարթափներ առաջարկում են իրենց ծառայությունները եվրոպացի հաճախորդներին:

Համացանցին զուգահեռ՝ Հայաստանը պատրաստվում է ամուր կապ հաստատել նաև նոր առևտրային գործընկերների հետ: Հայաստանը նոր ճանապարհ է ընտրել: Ի տարբերություն Ուկրաինայի՝ երկիրը չի ընտրում միայն Եվրոպային կամ Ռուսաստանին, այլ փորձում է համաձայնության գալ երկու կողմերի հետ էլ, քանի որ նա թշնամիների պակաս չունի:

Image may contain: 2 people, people smiling

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում