Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ ոստիկանությունը պատրաստ է աշխատակիցներ տրամադրել պարեկների ստեղծման համար, որոնք հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ կբացահայտեն հասարակական կարգը խախտողներին: Համապատասխան ուղերձը երեքշաբթի օրը հրապարակվել է ՆԳՆ-ի կայքում՝ հայտնում է Ria Nօvosti-ն:
Եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ցույցերը Կիևում և այլ շրջաններում սկսվեցին նոյեմբերի 21-ին, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստությունը դադարեցնելու մասին:










































