Ինժեներաճարտարագիտական ընկերությունը բրիտանական ավիաընկերություններին ներկայացրել է նոր մոդիֆիկացիայի աթոռներ, որոնք նույնիսկ բարեկազմ ուղևորներին թույլ կտան իրենց ավելի հարմարավետ զգալ, հայտնում է korrespondent.net-ը:
The Morph կոչվող կառուցվածքը հնրավորություն կտա ավելի շատ հարմարավետություն ստեղծել գեր մարդկանց կամ նիհարների համար: Նոր աթոռի չափը կախված կլինի բացառապես հաճախորդի ցանկությունից:
Պրոմո-տեսանյութի համաձայն՝ այն կազմված կլինի երկու հիմնական մասից՝ մեջքից և նստատեղից ու շարժական սահմանափակող արմնկակալներից: