ԱՄՆ-ի Կանզասի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են բիսֆենոլ А-ի ազդեցությունն առնետների ուղեղի վրա և եզրակացրել, որ պլաստիկ տարաները միգրեն են առաջացնում: Դա նյարդաբանական հիվանդություն է, որը բնութագրվում է ուժեղ գլխացավերով:
Ավելի վաղ գիտնականները հայտարարում էին, որ բիսֆենոլ А-ն խթանում է այնպիսի խախտումների զարգացումը, ինչպիսիք են՝ ճարպակալումը, անպտղությունը և ինֆարկտը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ գիտնականները հետևել են առնետների վարքին, որոնց կեսին օրը 3 անգամ բիսֆենոլ А են ներարկել: Քիմիական նյութի չափաբաժին ստանալուց կես ժամ հետո նվազել է առնետների ակտիվությունը, դրանք սկսել են խուսափել բարձր ձայներից և վառ լույսից:











































