Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է հետաքննել եվրաինտեգրման կողմնակիցների ճամբարը ցրելու հանգամանքները, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
«Նախագահ Յանուկովիչը հաստատել է Ուկրաինայի ոստիկանության կողմից ուժի կիրառումը հետաքննելու և հանրությանն արդյունքները հայտնելու մտադրությունը»,- նշել են Եվրահանձնաժողովում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յանուկովիչը և Բարոզուն պայմանավորվել են, որ Ուկրաինայի պատվիրակությունը կմեկնի ԵՄ՝ քննարկելու Ասոցացման համաձայնագիրը:








































