Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

ՀՀԿ-ական մարզպետներն ու քաղաքապետները ընդհատակում են. ոմանք լքում են ՀՀԿ-ն, ոմանք՝ երդվում չդավաճանել

Արդեն հստակ է, որ ընդդիմության առաջնորդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է մայիսի 8-ին դառնալու վարչապետ։ Այս փաստից անհանգստացած մի շարք հանրապետական համայնքապետներ, նախկին քաղաքապետներ ու այլ պաշտոնատար անձինք հայտարարում են ՀՀԿ-ից դուրս գալու մասին։

Երեկ մենք գրել էինք Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի և նրա եղբոր՝ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի մասին, ովքեր հայտարարել էին, որ դադարեցնում են իրենց անդամությունը ՀՀԿ-ին, քանի որ կուսակցությունը այլևս կապ չունի նժդեհյան գաղափարախոսության հետ, դավաճանել է իր սկզբունքներին։ Այդքանից հետո մնալ կուսակցությունում, ամոթ է։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ից դուսր է եկել նաև Վարդենիսի նախկին քաղաքապետը։

«Առաջին լրատվական»-ը փորձեց ներկայումս գործող ՀՀԿ-ական մարզպետներից ու նախկին մարզպետներից հասկանալ՝ պահպանելո՞ւ են կուսակցական պատկանելիությունը, և շարունակելո՞ւ են արդյոք աշխատել իրենց պաշտոններում։

Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետները խոր ընդհատակում էին, նրանց հետ կապվել ոչ մի կերպ չստացվեց։ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լսելով մեր հարցը՝ հայտարարեց, որ հանդիպման է և արագ անջատեց հեռախոսը։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ևս շատ վրդովված հայտարարեց, որ զբաղված է և չի կարող խոսել․

Արագածոտնի նախկին մարզպետ, Սերժ Սարգսյանի մտերիմը համարվող Սարգիս Սահակյանը ևս չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ հորդորելով, իրեն քաղաքական հարցերով չանհանգստացնել։ Մեր ճշտմանը, թե շարունակելու է մնալ Հանրապետական կուսակցության անդամ, Սահակյանը անջատեց հեռախոսը։ Ի դեպ, նրա հետ մեր կարճ հեռախոսազրույցի ողջ ընթացքում նրա սենյակից շատ բարձր լսվում էր Նիկոլ Փաշինյանի ձայնը։ Միացված էր նրա տեսաուղերձը քաղաքացիներին։

Ի տարբերություն մարզպետների, ՀՀԿ-ական քաղաքապետները, որոնց պաշտոնը ընտրովի է, հենվում էին ժողովրդի վրա։ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, օրինակ, մեր հարցը լսելուց հետո հայտարարեց, որ ինքը ընտրված քաղաքապետ է, և ժողովուրդն է իրեն ընտրել։

Մեր դիտարկմանը՝ շարունակելու է պահպանել կուսակցական պատկանելիությունը, Արամ Դանիելյանը պատասխանեց. «Ամեն ինչ լավ կլինի, դա թողեք հետո» և անջատեց հեռախոսը։

Միշտ հասանելի Մասիսի քաղաքապետ, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան՝ Դավիթ Համբարձումյանը առհասարակ ռադիոծածկույթից դուրս էր։ Ի դեպ, նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է ցույցերի առաջին օրը ցուցարարներին ծեծի ենթարկելու մեջ։ Սակայն առ այսօր Գոռ Համբարձումյանը չի հայտնաբերվել, և կատարվածին իրավական գնահատական չի տրվել։

Սպիտակի երկարակյաց ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «ինքը հավատարիմ կմնա իր կուսակցությանը և չի դավաճանի ՀՀԿ-ին»։ «Ես կողմնակից եմ իմ կուսակցության գաղափարախոսությանը և չեմ կարծում, որ կուսակցությունը լքողները ճիշտ են վարվում»,- ասաց Սահակյանը։

Մեր դիտարկմանը, թե երեկ ՀՀԿ-ից դուրս եկած Գեղարքունիքի փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը համարում էր, որ ՀՀԿ-ն վաղուց հեռացել է նժդեհյան քաղափարախոսությունից, Սահակյանը պատասխանեց. «Դա իր մասնավոր կարծիքն է, որը բոլորին վերագրելը ճիշտ չէ»,- ասաց քաղաքապետը։ Նա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հնարավորությանը նկատեց, որ իրենք իրենց պատգամավորներին լիազորել են որոշումներ կայացնել։ Եթե որոշում է կայացվել պաշտպանել Փաշինյանին, ուրեմն դա է ճիշտը։

Երեկ Վանաձորում քաղաքացիները պահանջում էին մարզից ընտրված Վահրամ Բաղդասարյանին վայր դնել մանդատը, ստացվում է, որ ժողովուրդը այլևս չի վստահում այդ լիազորված պատգամավորներին, քաղաքապետը պատասխանեց. «Մեր մոտ էլ ցույցեր կային, նորմալ է։ Դա ոչինչ չի նշանակում։ Մենք տենց բաներին նորմալ ենք վերաբերում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում