Ակտիվիստները քիչ առաջ կառավարության շենքից շարժվեցին դեպի Ամիրյան փողոց: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այստեղ ևս ակտիվիստներին զգուշացրեց դադարեցնել երթը, քանի որ այն ապօրինի է: Սակայն ակտիվիստները ոչ միայն չհեռացան, այլև ընդհարվեցին ոստիկանների հետ:
Հրմշտոցի արդյունքում ոստիկաններին հաջողվեց ամբողջությամբ փակել Ամիրյան փողոցից Մաշտոցի պողոտա տանող հատվածը, բերման ենթարկվեցին մի շարք ակտիվիստներ, ոստիկանները նրանցից վերցնում և պատռում են պաստառները:
Այժմ երթի մասնակիցները երթով վերադառնում են դեպի կառավարության շենք: Ոստիկանները չորս կողմից արգելափակել են Հանրապետության հրապարակից այլ փողոցներ շարժվելու հնարավորությունը:







































