Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանտեն հայտնել է, որ կենտրոնացած է մյունեխնյան ակումբի կազմում իր ելույթների վրա:
«Ես և ընտանիքիս անդամները լավ ենք զգում Մյունխենում: Իսկ դա նշանակում է, որ ես կարող եմ հիանալի ֆուտբոլ ցուցադրել` մշտապես բարելավելով խաղային որակներս:
Եթե ինձ ասեին, որ կարող եմ ավարտել պրոֆեսիոնալ կարիերաս «Բավարիա»-ում, անմիջապես կվերցնեի գրիչն ու կստորագրեի պայմանագիրը»,- ասել է Դանտեն:







































