«100 աստիճան» նախաձեռնության անդամները արդեն մի քանի օրէ՝իրազեկող թռուցիկներ են բաժանում քաղաքացիներին, որով կոչ են անում պատրաստվել ուղեվարձի թանկացման դեմ մղվող պայքարին:
Նախաձեռնության անդամներից Սուրեն Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այժմ փորձում են իրազեկել այն մարդկանց, ովքեր քիչ են օգտվում էլեկտրոնային լրատվամիջոցներից, որտեղից քիչ թե շատ հնարավոր է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ: Նրա փոխանցմամբ՝ այն մարդիկ, ում թռուցիկներ են բաժանել, պատրաստ են ներքաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման դեպքում միանալ ակցիային:
Օրերս «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանը հայտարարել էր, որ պատրաստ է գծատիրոջից վերցնել որևէգիծև 100 դրամովսպասարկել:
Ինչպես մեզ փոխանցեց Սուրեն Սահակյանը, այժմ անցկացվում է գույքի գնահատման փուլը: Նա անդրադարձավ նաև իր այն հայտարարությանը, որ պատրաստ է կազմակերպել վնասով աշխատող որևէ փոխադրամիջոցի աշխատանքը, եթե իրեն տրամադրեն գերշահույթով աշխատող Տարոն Մարգարյանի 5 համարի և Գալուստ Սահակյանին պատկանող 64 համարի երթուղին. «Այդ հայտարարությունն անելուց հետո որևէ արձագանք չեմ ստացել, սակայն նորից եմ կրկնում՝ պատրաստ եմ 100 դրամով կազմակերպել արժանապատիվ փոխադրում»:
Ակտիվիստն ասաց նաև, որ թռուցիկների բաժանումը լինելու է շարունակական:Բացի տրանսպորտի սակագնի թանկացումից՝թռուցիկներում բարձրացվում են պարտադիր կուտակային կենսաթոշակների և կարմիր գծերով ավտոկայանատեղիների խնդիրները:








































