Այսօր՝ ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը, կան վիրավորներ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Փրկարարները՝ մեծ թվով քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ, դուրս են բերել 3 վիրավորներին, ովքեր առաջին բուժօգնությունն են ստացել Արարատի հիվանդանոցի բժիշկների կողմից և տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ