Թեհրանի գեոֆիզիկայի համալսարանի սեյսմոկենտրոնի տվյալներով, Իրանի հարավում գտնվող Բորազջան քաղաքում նոյեմբերի 28-30-ն արձանագրվել է 39 ստորգետնյա ցնցում: Վերջին ցնցումն արձանագրվել է շաբաթ օրը՝ 3,9 բալ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Բորազջան և Դաշտեստան քաղաքներում 5,7 բալ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 190-ը: Վնասվել է շուրջ 300 տուն:









































