Tuesday, 30 06 2026
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ բոլոր այն ուղղություններով, որ կցանկանա Հայաստանը. Ջոն Հեֆերն

Միացյալ Նահանգները կշարունակի խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կթողնի Մաքսային միությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, որից հետո էլ Հայաստանի ու միության միջև ձեռք բերվեցին ու կնքվեցին մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում նաև այն, որ Հայաստանը այլևս իրավունք չունի Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված միության շահերի դեմ հանդես գալ որևէ հայտարարությամբ կամ կատարել որևէ քայլ, շատերը չեն դադարում մտահոգություն հնչեցնել, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, իսկ Մաքսային միությունն էլ իրականում ունի մեկ նպատակ՝ վերակենդանացնել Խորհրդային Միությունը:

«Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ձեր կառավարությունը իրավունք ունի այս կամ այն միություններին միանալու որոշումներ կայացնել, և ես որևէ կարծիք չեմ կարող ասել այս կապակցությամբ: Բայց այն, ինչ ես կարող եմ ասել հետևյալն է՝ սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումից հետո Հայաստանը բազմաթիվ ազդանշաններ է ուղարկել, որ ցանկանում է շարունակել իր բարեփոխումները և համագործակցությունը Արևմուտքի՝ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ, և մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ բոլոր այն ուղղություններով, որ կցանկանա Հայաստանը»,- ասել է դեսպան Հեֆերնը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ դեսպանը տեղեկացրել է, որ պետքարտուղար Քերրին հանձնարարություն է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին «թարմացնել կարգավորման գործընթացը»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահը՝ դեսպան Ջեյմս Ուորլիքը, մի քանի անգամ արդեն եղել է Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոր հանձնարարություն է տվել՝ թարմացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ցանկացած ճանապարհով, որով մենք կկարողանանք դա անել, և նպաստել, որ կողմերը ընդլայնեն իրենց ճկունությունը, ստեղծագործ մոտեցումը՝ վերսկսելու բանակցային գործընթացը»,- ասաց ԱՄՆ-ի դեսպանը։

Ըստ Հեֆերնի՝ Միացյալ Նահանգները շարունակում է նաև ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

Օրերս հայտնի դարձավ հայ-ամերիկյան գործարար պատմության մեջ իր ծավալներով աննախադեպ մի գործարքի մասին՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» ձեռք է բերելու ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը։ Այս տեղեկությունը հրապարակվեց Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կայացավ ամերիկա-հայկական աշխատանքային խմբի հերթական տարեկան նիստը, որը կենտրոնացավ տնտեսական հարցերի՝ հատկապես առևտրի ու ներդրումների շուրջ: Մեծ հաջողություն էր․․․ մենք կարող ենք հայտարարել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում ամերիկյան մեծ՝ 180 միլիոն դոլարի ներդրման մասին, սա առաջին ամերիկյան ներդրումն է Հայաստանի էներգետիկ համակարգում։ Սա կարևոր է ու ոգևորիչ: Երկրորդ կարևոր արդյունքը այն է, որ մենք սկսել ենք երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու գործընթաց, որը կընդլայնի արտոնագիր ստանալու իրավունք ունեցողների շրջանակը, և արտոնագրերը կտրվեն ավելի երկար ժամկետներով: Այս գործընթացը կտևի մի քանի ամիս»,- ասել է Հեֆերնը՝ շարունակելով.- «Երրորդ ուղղությունը հիմնված է Հայաստանի կառավարության շատ դրական որոշման վրա՝ ազատականացնել քաղաքացիական ավիացիայի ոլորտը․ Հայաստանի վարչապետը այս մասին հայտարարեց մի քանի շաբաթ առաջ: Այս հարցի հետ կապված մենք աշխատելու ենք Հայաստանի կառավարության հետ օրենսդրական դաշտում՝ վստահ լինելու, որ այս գործընթացը հաջողություն կունենա, և սա լուրջ ազդեցություն կունենա նաև [Հայաստանում] զբոսաշրջության զարգացման վրա: Այս երեք հարցերն ենք քննարկել, և կարծում եմ՝ այս ուղղություններով ամերիկա-հայկական համագործակցությունը կընդլայնվի»:

ԱՄՆ դեսպանին խնդրեցինք կարծիք հայտնել, թե ինչքանո՞վ է հավանական, որ Հայաստանը կրկին կկարողանա ֆինանսավորում ստանալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի շրջանակում:

Ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում