Forbes ամսագիրը կազմել է տարվա 5 ֆիլմերի ցանկը, որոնցում նկարահանվել են Ջենիֆեր Լոպեսի մակարդակի հայտնի դերասաններ, սակայն ֆիլմերն առանձնապես չեն հետաքրքրել դիտողներին՝ հայտնում է spletnik.ru-ն:
Տարվա ամենաանհաջող ֆիլմ է համարվել «Հինգերորդ իշխանությունը»: Հանրահայտ Բենեդիկտ Քամբերբետչի մասնակցությունը ֆիլմին հաջողություն չի բերել. 28 մլն դոլար բյուջեով ֆիլմը բերել է ընդամենը 6 մլն դոլար եկամուտ:
Այս ֆիլմին հետևում է Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ «Անզուսպը», որը ծախսած 25 մլն դոլարի դիմաց ստացել է ընդամենը 9 մլն դոլար:
Երրորդը «Պարանոյա» ֆիլմն է, որում նկարահանվել են Հարիսոն Ֆորդը և Գերի Օլդմանը: 35 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ընդամենը 13.5 մլն դոլար:
«Փարքեր» ֆիլմին չի փրկել Ջենիֆեր Լոպեսի և Ջեյսոն Սթեթհեմի մասնակցությունը, իսկ հինգերորդ տեղում հայտնված «Այլանդակության քաղաք» ֆիլմը հաջողություն չունեցավ՝ չնայած դրանում խաղացել են Ռասել Քրոուն, Քեթրին Զետա-Ջոնսը և Մարկ Ուոլբերգը:
1. «Հինգերորդ իշխանություն»


2. «Անզուսպը»


3. «Պարանոյա


4. «Փարքեր»


5. «Այլանդակության քաղաք»











































