Խաղաղ ցույցը չեն ցրել, այլ լիկվիդացրել են՝ նախապես շրջափակելով և խաղաղ ցուցարարներին զրկելով փրկվելու հնարավորությունից: Այդպես գործում են պատժիչներն ու օկուպանտները, այդպես գործել են ֆաշիստները, փոխանցում է pravda.com.ua-ն:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ստամբուլում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս Բոգդան Յարեմենկոն:
«Կասեմ «բերկուտի» մասին»: Կգրեմ ռուսերեն, քանի որ պնդում են, թե Մայդանը ցրել են ստորաբաժանումներ Ղրիմից կամ Լուգանսկից, որտեղ ուկրաիներեն չեն հասկանում, ուկրաինացիներին չեն սիրում: Իսկ ուզում եմ դիմել ոստիկանության ջոկատների հրամանտարին կամ հրամանատարներին, որոնք ցրել են բողոքի խաղաղ ցույցը»,- նշել է նա:
«Գիշերվա իրադարձությունների հասանելի նկարագրությունները, լուսանկարներն ու տեսանյութը վկայում են, որ խաղաղ ցույցը չեն ցրել, այլ լիկվիդացրել են, ոչնչացրել՝ նախապես շրջափակելով և խաղաղ քաղաքացիական անձանց զրկելով փրկվելու հնարավորությունից: Այսպես գործում են պատժիչներն ու օկուպանտները, այսպես գործել են ֆաշիստները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ օգտագործելով այդ մարտավարությունը և ցուցաբերելով ոչնչով չբացատրվող դաժանություն՝ «դուք խայտառակել եք հայրերի և պապերի հիշատակը, դուք գետնով եք տվել սպայի պատիվը, նվաստացրել եք օրինապահ մարմինները, ուկրաինական ողջ իշխանությունը, դուք ատելության ալիք եք հարուցել իշխանության և քաղաքացիների միջև, ինչով շատ եք բարդացրել իրավիճակը երկրում, հուսախաբ արել ձեր հրամանատարներին, շատ եք դժվարացրել Գերագույն հրամանատարի քաղաքական ապագան: Ամեն խայտառակություն չէ, որ կարելի է մաքրել առանց արյան»:










































