Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում առաջատար «Արարատ»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկ»-ի նկատմամբ:
«Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ «Արարատ»-ի հարձակվող Գևորգ Նռանյանը: Ֆուտբոլիստը 9-ի հասցրեց Հայաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը և հավասարվեց «Շիրակ»-ի հարձակվող Սերժ Դեբլեին:
«Արարատ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում գրանցելով 30 միավոր և 8 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Շիրակ»-ին:
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Արարատ» – «Փյունիկ»՝ 2:0
Գևորգ Նռանյան (3’, 22’)








































