ԱՄՆ Սպիտակ տան կայքում հայտնվել է նոր դիմում, որը կրում է «Աջակցե՛ք Ուկրաինայի ժողովրդին` ներկայիս կառավարության խաղաղ տապալման հարցում»:
Փաստաթղթի հեղինակները Վաշինգտոնին խնդրում են Ուկրաինային օգնել իշանությունից հեռացնել գործող կառավարությանը, արտահերթ ընտրություններ անցկացնել և պատասխանատվության ենթարկել կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաներին:
«Ուկրաինայի նախագահը և իշխող կուսակցությունը թալանել են պետական բյուջեն, խաբել են մարդկանց: Նրանք չեն կատարել իրենց պարտականությունները: Վերջին կաթիլը դարձավ այն, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը»,- ասվում է դիմումում:
Ներկա պահին դիմումը ստորագրել է ավելի քան 10 հազար մարդ:
Սպիտակ տունը կարձագանքի դիմումին, եթե այն մեկ ամսվա ընթացքում հավաքի ավելի քան 100 հազար ստորագրություն:









































