Ծառուկյան խմբակցությունը վարչապետի քվեարկության ժամանակ պարտադիր հաշվի է առնելու ժողովրդի ձայնը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Քննարկումները շարունակվում են եւ ԲՀԿ ժողովրդի ձայնը որոշիչ է լինելու: Գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել են, բայց ավելին չեմ կարող ասել: Մենք կաշկանդված ենք Սահմանադրությամբ տրված ժամանակով, այնպես որ վստահ եղեք, որ որոշումը չի ուշանա»,- ասաց նա եւ նշեց, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա:







































