Իր երրորդ ժառանգորդի լույս աշխարհ գալու հաջորդ օրը արքայազն Վիլյամը միացել է իր եղբորը՝ Հարիին և նրա ապագա կնոջը՝ Մեգան Մարքլին, Վեսթմինսթերյան աբբայությունում եկեղեցական արարողակարգի ժամանակ: Նրանք երեքով նստել են իրար կողքի և աղոթքներ են լսել, սակայն նրանցից մեկը շատ դժվարությամբ էր մասնակցում հոգեհանգստին:

Քեմբրիջյան դուքսը ջանում էր չփակել աչքերը, թարթում էր, բայց դրանք, միևնույնն է, փակվում էին: Երևում էր, որ նորաթուխ բազմազավակ հայրիկը շատ էր ուզում քնել: Քեյթ Միդլթոնը, հասկանալի պատճառներով, ներկա չէր:











































