Նախկին մերկապարուհի Վերոնիկա Բեքհեմը ժառանգություն է ստացել իր նախկին հաճախորդներից մեկից, ով HBO հեռուստաալիքի աշխատակից է եղել: Այս մասին հաղորդել է New York Post-ը:
Բեքհեմը ծանոթացել էր Միքի Լիուի հետ, ով HBO-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենն էր, 2014 թվականին: Նա եկել էր գիշերային ակումբ, որտեղ աշխատում էր աղջիկը, և շուտով, նրա խոսքերով, իրենք մտերմացել են և սկսել են կանոնավոր կերպով շփվել: Լիուն տառապել է շաքարախտով, ճարպակալմամբ և քրոնիկ ալկոհոլիզմով և մահացել է: Ժառանգության մեջ նա աղջկան նշել է որպես իր կենսաթոշակային և ապահովագրական հաշիվների շահառու, որոնց համար Բեկհեմը պետք է 223 հազար դոլար ստանար:

Մահացածի քույրը դատի է տվել Բեքհեմին, հայտարարելով, որ չի հավատում նրա և իր եղբոր միջև «դարի ընկերությանը»: Նա նշել է, որ արհեստավարժ մերկապարուհին կարողանում է վարպետորեն ազդել տղամարդկանց վրա: Մեյը գտնում է, որ դրա ապացույցը եղբոր նամակագրությունն է պարուհու հետ. ժառանգությունը ստանալուց հետո Բեքհեմը դատարել է շփվել Լիուի հետ, ասելով, թե պետք է «փոխի հեռախոսը»:
Դատավորը չի բավարարել հայցը, քանի որ փոխհատուցման համար դատարան կարող է դիմել միայն առաջին կարգի ժառանգորդը, այսինքն Լիուի նախկին ընկերուհին: Բեքհեմը հերքել է մեղադրանքները, ասելով, որ երբեք սեռական հարաբերություններ չի ունեցել մահացածի հետ: Մեյ Լիուն հայտարարել է, որ պահանջելու է վերանայել որոշումը:







































