Ֆրանսիան կմեծացնի Սիրիայում ռազմական ներկայությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կշարունակենք մասնակցել, կմեծացնենք մասնակցությունը՝ միջազգային կոալիցիայի նոր շրջանակում»,-հայտարարել է նա՝ Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ։
Նա նաև հայտնել է «Սիրիայի հյուսիսում ամերիկյան ներկայությանը» Փարիզի աջակցության մասին, «հատկապես՝ Եփրատ գետից արևելք»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ամերիկացի զինծառայողներին Սիրիայից տուն վերադարձնել։








































