Վատ առողջական վիճակի պատճառով Պետերբուրգում համերգը չեղարկած Շառլ Ազնավուրը հինգշաբթի Ֆրանսիա է վերադարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օկտյաբրսկի» համերգասրահի գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, ասել է, որ ելույթը տեղափոխվել է 2019-ի ապրիլ։
Նշվում է, որ 93-ամյա երգչին չեն հոսպիտալացրել։








































