Վերջին տարին Ռիհաննայի համար սովորականներից չէր։ Նա անընդհատ քննադատությունների էր արժանանում՝ ավելորդ կիլոգրամների պատճառով։ Շատ երկրպագուներ չեն հասկանում, թե ինչն է ստիպել երգչուհուն չհետևել իր մարմնին, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ այսպես նա ավելի սեքսուալ տեսք ունի։ Ի դեպ, թվում է, թե Ռին ինքն էլ գոհ է իր ներկայիս կազմվածքից, և դրա համար էլ անընդհատ երևում է անկեղծ հանդերձներով, ներքնազգեստով և նույնիսկ բաց կրծքով։
![]()
Օրերս երգչուհին մի լուսանկար է հրապարակել, որտեղ կիսաթափանցիկ բաց վարդագույն շապիկով է։ Լուսանկարն արվել է ներքնազգեստի հավաքածուի գովազդային արշավի շրջանակներում, որը ստեղծել է Ռիհաննան՝ Savage բրենդի հետ համատեղ և, որը շուտով վաճառքի կհանվի։

Նման գովազդով այս հավաքածուն հաստատ մեծ հաջողություն է ունենալու։









































