Մեքքայում Կաաբա մուսուլմանական սրբավայրի շուրջը շինարարական աշխատանքների ժամանակ սողանք է առաջացել: Կաաբան ամեն տարի հաջի ժամանակ մուսուլման ուխտագնացների է համախմբում, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Սողանքի պատճառը եղել են ինտենսիվ շինարարական աշխատանքները: Զոհեր և վիրավորներ չկան:
Շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Սաուդյան Արաբիայի կառավարությունը մեծացնում ու վերակառուցում է Կաաբայի շրջակա տարածքը:









































