Դևիդ Բեքհեմը որոշել է ինքնակենսագրական ֆիլմ նկարահանել: Չնայած նախագիծը հեռու է իրականանալուց՝ Դևիդն արդեն ընտրել է գլխավոր դերի թեկնածուներին: Նրա կարծիքով՝ Բեքհեմ խաղալու համար կարող են պայքարել առաջին մեծության 3 աստղեր՝ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդլի Կուպերը: Դևիդը վստահ է, որ ցանկացածը կուզենար լինել իր տեղում, սակայն ինքը նախընտրում է Բրեդ Փիթին:
«Նրանք հրաշալի տղաներ են»,- ասել է Բեքհեմն իր դերի պոտենցիալ հավակնորդների մասին: Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այս մասին իրենք՝ դերասանները, որոնք դժվար թե գիտեն Բեքհեմի նապոլեոնյան ծրագրերի մասին, գրում է wday.ru-ն:










































