Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի փողոցում․ կա երկու զոհ

Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեք հոգու վիճակը գնահատվում է միջին ծանրության, նաև երկու հոգի վրաերթի է ենթարկվել. նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը` հիվանդանոցի ճանապարհին:

«Արմենպրես»ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ տուժածներին այսօր կտեղափոխեն հիվանդասենյակներ:

«Երեք տուժածի վիճակն էլ այս պահի դրությամբ միջին ծանրության, կայուն է, և նրանց այսօր կտեղափոխենք հիվանդասենյակներ: 1977 թվականին ծնված Սամվել Սիմոնյանը ունի անրակոսկրի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, թոքերի թեթևակի սալջարդ, 1966 թվականին ծնված Մհեր Եփրեմյանը նույնպես նույն վնասվածքներն է ստացել, իսկ 1965 թվականին ծնված Արմեն Ղազարյանը ստացել է գլխուղեղի ցնցում: Վերջինս հնարավոր է այսօր դուրս գրվի»,- ասացին ԲԿ-ից:

Ապրիլի 24-ին ժամը 21:36-ին ստացվել է ահազանգ, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Կենտրոնական զինվորական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ. Գ.-ն (ծնված 1959 թ.) «Mersedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Ա.-ին և Ա.-ին (ազգանունը չի հաջողվել պարզել), այնուհետև բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին: Վրաերթի հետևանքով Գ. Ա.-ն մահացել է տեղում, իսկ Ա.-ն՝ «Էրեբունի» հիվանդանոց հոսպիտալացման ճանապարհին:

«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ վարորդ Մ. Գ.-ն վնասվածքներով դիմել է ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում