Ռուսաստանը պատրաստվում է Սիրիա C-300 «Ֆավորիտ» հրթիռներ անվճար Սիրիա մատակարարել։ Այս մասին հաղորդում է «Կոմերսնատ»-ը՝ վկայակոչելով ռազմական-դիվանագիտական շրջանակում գտնվող աղբյուրներին։
Տեղեկության համաձայն՝ «քաղաքական հարթակում» գտնվող տվյալ հարցը գործնականում լուծված կարելի է համարել։ ԶՀՀ-ն Դամասկոսին կփոխանցվի որպես ռազմատեխնիկական անվճար օգնություն, քանի որ «սիրիացիները գումար չունեն» դրանք ձեռք բերելու համար։
ԶՀՀ-ի բաղադրիչները Սիրիա կտեղափոխվեն ավիացիայի կամ ծովային ռազմական տրանսպորտի միջոցով։
Նշվում է, որ համալիրների մատակարարման մասին խոսակցությունները սկսվել են 8 տարի առաջ։ Սակայն այդ ժամանակ Իրանը դեմ է հանդես եկել։










































