Ապրիլի 22-ին Ավանում քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք ծեծել են Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադեւոսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը:
Քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում , ձեռքից խլել են հեռախոսը, եւ ծեծի ենթարկել նրան:
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս պահին իր կյանքին վտանգ չի սպառնում:
https://www.facebook.com/vruirtadevosian/videos/10216288101340248/










































