Գերմանիայի ֆուտբոլի միությունը սահմանել է պարգևավճարներ, ազգային թիմի որոնք ֆուտբոլիստները կարող են ստանալ 2014թ. աշխարհի առաջնության արդյունքում:
Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ եթե Յոահիմ Լյովի սաները ձեռք չբերեն քառորդ եզրափակիչի ուղեգիր, ապա ֆուտբոլիստները պարգևավճար չեն ստանա:
Վերոգրյալ փուլի ուղեգիր նվաճելուց հետո խաղացողները կստանան 50.000-ական եվրո: Կիսաեզրափակիչի ուղեգիրը գնահատվել է 100.000-ական, իսկ եզրափակիչը՝ 250.000-ական եվրո:
Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստները 300.000-ական եվրո պարգևավճար կստանան, եթե դառնան «Մունդիալ-2014»-ի չեմպիոն:







































