Sunday, 05 07 2026
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին

«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը իրավիճակի սթափ գնահատման ռեսուրսները սպառված չի համարում

«Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը գտնում է, որ դեռևս սպառված չեն քաղաքական լայնախոհության, շրջահայացության, իրավիճակի սթափ գնահատման, մեզ՝ հայերիս համար այնքան անցանկալի վնասումներից ու կորուստներից խուսափելու, կրքոտ և մինչև վերջ չտրամաբանված գործողություններից զերծ մնալու և, վերջապես, պատասխանատվության զգացողության մարդկային և քաղաքական կարողության ռեսուրսները։

Միության խորհրդի հայտարարության մեջ նշված է. «Բոլորս որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիներ լիահույս էինք, որ այսօր կայացած հանդիպումը երկխոսության արդյունքում կտար ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։ Սակայն երկխոսությանը մասնակից կողմերից մեկի կողմից, ի դեմս ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, վերածվեց միակողմանի պահանջի թելադրանքի, ինչը ամենևին ողջամիտ երկխոսության և բանակցության երաշխիք չէր։

Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից երկխոսության գնալու քայլը կարծում ենք լավագույն հնարավորությունն էր փողոցի անհանգիստ և անհանդուրժողական կրքերը տեղափոխել քաղաքական և մարդկային սթափ բանակցության դաշտ։ Երկխոսության գնալու Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը լավագույն երաշխիքն ու պատասխանատվության դրսևորումն են խուսափելու անկանխատեսելի գործողություններից և դրանց հետևանք անդառնալի կորուստներից։ Ցավոք դա համարժեք հավասարակշռությամբ ու պատասխանատվությամբ չընկալվեց։

Կարծում ենք դեռ ուշ չէ։ Դեռևս սպառված չեն քաղաքական լայնախոհության, շրջահայացության, իրավիճակի սթափ գնահատման, մեզ՝ հայերիս համար այնքան անցանկալի վնասումներից ու կորուստներից խուսափելու, կրքոտ և մինչև վերջ չտրամաբանված գործողություններից զերծ մնալու և, վերջապես, պատասխանատվության զգացողության մարդկային և քաղաքական կարողության ռեսուրսները։

Չմոռանանք, որ այսօրվա Հայաստանը կայացել է ազգային-ազատագրական պայքարի ոգով ու զոհողություններով։ Չմոռանանք, որ այսօրվա պետականությունը նվաճել ենք պատերազմով, որի խրամատները դեռ հանգիստ չեն։ Չմոռանանք, որ այդ խրամատների զենքը լիցքավորել է նաև մեր համազգային միաբանությունն ու ներքին խաղաղությունը։ Չենք շահարկում ու պատրվակում։ Առջևում ապրիլի 24-ն է։ Մեզ բոլորիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տանելու կորստյան ցավի և ապրելու խորհուրդը։ Ուրեմն փողոցի մեր կրքերով ու աղմուկով չջերմացնենք Արցախից քայլ այն կողմ թշնամու խրամատները, խուսափենք անդառնալի կորուստներից, քանզի բոլորիս համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու անվնաս կյանքը։

Կոչ ենք անում քաղաքացիների երթերն ու գործողությունները առաջնորդող քաղաքական ու հասարակական գործիչներին և, հատկապես, ՀՀ ԱԺ պատգամավորներին, զերծ մնալ հակաիրավական և անկառավարելի գործողություններից, չխաթարել երկրի մարդկանց անդորրը, չվնասել երկրի սահմանադրական կարգը և պետության հեղինակությունը, գիտակցել իրենց հետևող յուրաքանչյուր քաղաքացու համար պատասխանատվության բեռը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում