Երեկ՝ Գոհաբանության տոնին, YouTube-ի RomanAtwood օգտատերը, ով համացանցային հասարակությանը հայտնի է իր էքստրեմալ հնարքներով, չի կարողացել անտարբեր մնալ տոնական իրարանցումից:
Այն ժամանակ, երբ մտերիմները հավաքվել էին սեղանի շուրջ ու ընթրիքից առաջ աղոթել, նախապես ծրագրվածի նման՝ հնդկահավը պայթեցվել է: Սեղանին ակնթարթորեն խառնաշփոթ է տիրել: Մտերիմները շատ են վախեցել նրա արարքից: Ոմանք հայհոյանքներ են հասցեագրել նրան, ոմանք պարզապես լիաթոք ծիծաղել:
Տեսանյութը մեկ օրում դիտվել է մոտ 475 հազար անգամ: Հարազատներին սեղանի շուրջ վախեցնելու նրա հնարքին հավանություն չեն տվել ավելի քան 2000 օգտատերեր:









































