Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունը՝ առաջարկելով նշված հանձնաժողովում նշանակել ՀՀ Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ այս տեղը թափուր էր հոկտեմբերի 17-ից հետո, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ` ազատվելով զբաղեցրած պաշտոնից:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































