Ավստրալիայի մայրաքաղաքային իշխանություններին անհանգստացնում է վայրի սիրամարգերի բազմացման հետ կապված իրավիճակը՝ գրում է Candera Times-ը: Քաղաքի մի շարք շրջաններ արդեն լցվել են թռչուններով:

Իշխանությունները մտադիր են տարին մեկ անգամ թռչունների որոշակի քանակի որս կազմակերպել, որպեսզի կանխեն նրանց չափից դուրս բազմացումը, և թռչունները չներթափանցեն արգելոցներ, ինչը բացասաբար կարող է ազդել տեղի բուսական և կենդանական աշխարհի վրա:

Քաղաքային իշխանությունները նաև բազմաթիվ բողոքներ է ստանում բնակիչներից, որ սիրամարգերը վթարային իրավիճակներ են ստեղծում փողոցներում:










































