Սա ևս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, եւ այսօր ժամը 19.00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում: Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը կորցրել է ադեկվատության զգացողությունը, լավ չի տիրապետում իրավիճակին, և ուրեմն մենք մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել: