Sunday, 05 07 2026
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք

ՀԱԿ-ը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը

Հանրապետության հրապարակում ապրիլի 20-ի հանրահավաքից հետո, համոզվելով, որ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հավաքները, երթերը և այլ ակցիաները նոր թափ են հավաքում և ընդգրկում ժողովրդի նորանոր խավեր, իշխանությունները գործի են դրել իրենց վերահսկողության տակ գտնվող կրիմինալ խմբերը, որոնք հարձակումներ են կատարում ցուցարարների առանձին խմբերի վրա:

Բռնության են ենթարկվել նաև ակցիաները լուսաբանող լրագրողներ` մասնավորապես Ազատություն ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանը, որին Արարատի մարզի մի քանի գյուղապետեր և նրանց կողմից ղեկավարվող անձինք, ոստիկանների ներկայությամբ, ծեծի են ենթարկել` հասցնելով մարմնական վնասվածքներ: Բռնություն է կիրառվել Սիվիլնեթի լրագրողներ Ալինա Նիկողոսյանի, ում կարմիր բերետավորները հասցրել են հարվածներ, և Անի Գրիգորյանի նկատմամբ, ումից ուժով խլել են հեռախոսը:

Շարունակվում են  ոստիկանության կամ որպես ոստիկան հանդես եկող քաղաքացիական հագուստով անձանց կողմից օրենքի խախտմամբ քաղաքացիներին բերման ենթարկելու ապօրինի գործողությունները, իսկ որոշ դեպքերում դրանք ուղեկցվում են բերման ենթարկվածների ծեծով:

Քասախում կրիմինալ տարրերի կողմից ծեծի է ենթարկվել և մարմնական ծանր վնավածքներ ստացել ակցիայի մասնակից Վիգեն Դավթյանը: Գիշերվա ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներում, Էրեբունիում, Ավանում կանգնեցրել են քաղաքացիների մեքենաները, ծեծի ենթարկել նրանց և վնասել մեքենաները:

Առավոտից ոստիկանության որոշ աշխատակիցներ մահակներով վնասել են քաղաքացիների ավտոմեքենաները, որոնք փորձել են իրենց մեքենաներով մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին:

Որոշ դեպքերում նման գործողություննեը ղեկավարվում են Հանրապետական կուսակցության հանրաճանաչ դեմքերի կողմից (օրինակ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան և ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյան):

Այս ամենը վկայում է, որ ստեղծված ճգնաժամից քաղաքական ելքեր փնտրելու փոխարեն  իշխանությունները նորից իրենց հույսը դրել են ոստիկանության և կրիմինալ խմբերի կողմից իրականացվող բռնությունների և հալածանքների վրա:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք  միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը և կարող են հանգեցնել հակազդեցության և լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում