Եգիպտոսի Մենյա մարզում մուսուլմանների և քրիստոնյա ղպտիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 10 մարդ՝ հաղորդում է Reuters-ը:
Բախումների պատճառը մարզի քրիստոնյա և մուսուլման բնակիչների միջև հողի պատճառով ծագած վիճաբանությունն էր: Երկու կողմերն էլ կիրառել են հրազեն: Զոհվել են մեկ քրիստոնյա և մեկ մուսուլման:
Բռնությունը դադարեցնելու համար միջադեպի վայր են ուղարկվել իրավապահ ուժեր:
Սա առաջին զինված հակամարտությունը չէ այս շրջանի բնակիչների միջև: 2012թ. նրանց միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 12 մարդ:







































