Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը իր 92-րդ տարեդարձի օրը այցելելու է հայտնի կատարողների համերգին,– հաղորդում է The Telegraph-ը։

«Մենք կհամոզվենք, որ Նորին Գերազանցությունը ֆանտաստիկ ծննդյան օր կանցկացնի և կվայելի իր պատվին կազմակերպված երաժշտության տոնը»,– նշել է հեռուստահաղորդավար Զոի Բոլը, ով վարելու է համերգը։

Համերգին մասնակցելու են Սթինգը, Շեգին, Քայլի Մինոուտը, սըր Թոմ Ջոնսը, Քրեյգ Դեյվիդը և այլ երաժիշտներ։











































