Langham Place նյույորքյան բարն իր հաճախորդներին առաջարկում է Quattroporte անունով կոկտեյլ, որը կարելի է խմել Maserati-ով ընթանալու ժամանակ: Ավտոմեքենայի վարորդը կտանի հաճախորդին Մանհեթենի սահմաններում գտնվող ցանկացած վայր:
Quattroporte կոկտեյլը պատրաստվում է իտալական Aperol-ից, Amaro Nonino լիկյորից, Plymouth ջինից և Krug շամպայնից: Ըմպելիքը մատուցվում է բարակ ու բարձր գավաթով:
Կոկտեյլի արժեքը 176 դոլար է. սա այն առավելագույն արագությունն է, որն ընդունակ է զարգացնել Maserati Quattroporte-ը: Կոկտեյլը պատվիրվում է մեկ օր առաջ և հասանելի է միայն նոյեմբերին:








































