Tuesday, 23 06 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Հայաստանի ՍԱՊԾ պատվիրակությունն Ստեփանակերտում է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-ին Արցախի Հանրապետությունում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի, մասնավորապես՝ սպանդանոցային կարողությունների զարգացման հնարավորությունները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՍԱՊԾ պետը նախ հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Կարևորելով երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը՝ ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. սննդամթերքի անվտանգության ապահովումն իրենց համար առաջնահերթություն է և Արցախում ունեն բավարար ներուժ և կամք որակական նոր փուլ մտնելու համար: Պետնախարարն այս փուլում շատ կարևոր է համարել ՀՀ գործընկերների աջակցությունը փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերում արցախցի մասնագետների ներգրավման, ներդրված համակարգերի կիրառման մեջ մասնագիտանալու հարցերում:

ՀՀ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին է կարևորել հայկական երկու պետությունների համագործակցությունը նաև սննդամթերքի անվտանգության մակարդակը բարելավելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել Արցախի գործընկերներին փոխանցել արդեն ներդրված համակարգերի ու ծրագրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը՝ հատկապես որ ՀՀ ՍԱՊԾ-ն նախորդ և այս տարի նախաձեռնել և սկսել է մի շարք առանցքային ծրագրեր, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ սննդամթերքի անվտանգության ապահովման նոր մակարդակ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություններ ձեռք բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ՝ բարելավելու հայ սպառողների պաշտպանվածության մակարդակը: Ծառայության պետը տեղեկացրել է, որ առաջիկայում Ծառայության պատվիրակության կազմում սննդամթերքի անվտանգությանը նվիրված դասընթացին մասնակցելու համար Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կմեկնի նաև Արցախի ՍԱՊԾ տեսչության պետը:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանի հետ հանդիպմանը մանրամասնվել են ընթացիկ բոլոր ծրագրերը՝ անցում սպանդանոցային պարտադիր մորթի, կենդանիների համարակալում և նույնականացում, տրանսպորտային միջոցների սանանձնագրավորում, մոնիթորինգ, ռեյթինգավորում, ռիսկերի գնահատում, լաբորատոր կարողությունների զարգացում և այլն: Գործընկերների քննարկումներն առաջին հերթին վերաբերել են առավել ռիսկային՝ կենդանական ծագման մթերքի անվտանգությունն ապահովելու և այդ նպատակով բացառապես սպանդանոցային ծագման միս շրջանառելու որոշմանն ու դրան ուղղված քայլերին: Հայաստանում արդեն ընթացքում է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը (նախ ապահովելով համապատասխան օրենսդրական դաշտը), ինչի արդյունքում հուլիսի 1-ից, երբ հանրապետությունում ամբողջությամբ պարտադիր կդառնա սպանդանոցային մորթի պահանջը, ակնկալվում է ունենալ գործող ավելի քան 70 սպանդանոց: Սպանդանոցների մի մասն արդեն կառուցվում է կամ՝ վերագործարկվում: Ընդհանուր շուկայի պայմաններում և հնարավոր հիվանդությունների վարակումն ու տարածումը կանխելու նպատակով՝ առավել արդյունավետ է, որ միջոցառումները լինեն համատեղ՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն: Արցախում կա արդեն գործող սպանդանոց՝ Ստեփանակերտում, քննարկվում են նոր հնարավորությունները. արդեն նախագծվել է չորսի կառուցումը Մարտակերտում, Բերձորում, Հադրութում և Մարտունիում: Այս համատեքստում կարևորվել է նաև էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման և զարգացման հարցում փորձի փոխանակումը, այդ թվում և՝ սպանդանոցային ծագման մթերքի անվտանգությունը հավաստող և էլեկտրոնային եղանակով տրվող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի շրջանառությունը: ՍԱՊԾ մասնագետներն այդ թեմայով առանձին քննարկում են անցկացրել գործընկերների հետ. ներկայացվել են նաև ոլորտում թվայնացված մի շարք համակարգեր, որոնք առավել պարզ, թափանցիկ ու վերահսկելի են դարձնում բոլոր ծառայություններն ու գործընթացները:

ՀՀ ՍԱՊԾ մասնագետները նաև այլ թեմատիկ քննարկումներ են ունեցել գործընկերների հետ. վերահսկողության մեխանիզմների՝ ԵԱՏՄ օրենսդրություն, համապատասխանության գնահատման ընթացակարգերի, ՎՎՀԿԿ (HACCP) համակարգի, տնտեսվարողների ռեյթինգավորման վերաբերյալ: Աշխատանքային քննարկման օրակարգում էին նաև տրանսպորտային միջոցներին սանիտարական անձնագրեր տրամադրելու փուլերն ու առաջնահերթությունները: Սպանդանոցային նոր հնարավորությունների ձևավորման քննարկումներին զուգահեռ՝ ՀՀ և ԱՀ ՍԱՊԾ մասնագետներն այցելել են գործող սպանդանոց, ինչպես նաև գործնական դասընթաց են անցկացրել սննդամթերքի անվտանգության փորձաքննություններ իրականացնող լաբորատորիայում:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ընդգծել է, որ առաջին անգամ է այս ձևաչափով այց իրականացվում և աջակցություն տրամադրվում, ինչը կարևոր մեկնարկ է համատեղ ծրագրերի և որակական փոփոխությունների համար:

Երկու հայկական հանրապետությունների ՍԱՊԾ ղեկավարներն այցն ամփոփել են մամուլի ասուլիսով՝ լրագրողների համար մանրամասնելով օրակարգային հարցերն ու ակնկալվող արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում