Նոյեմբերի 27-ին Մոսկվայի նորաձև հաստատություններից մեկում երգչուհի Անժելիկա Վառումը ներկայացրել է իր «Խելագարը» ալբոմը: Համերգային ծրագիրն ընթացել է New Look, New Sound, New Songs («Նոր կերպար, նոր հնչողություն, նոր երգեր») կարգախոսի ներքո:
Արմատապես փոխվել է նաև Վառումի ոճը: Երգչուհին բեմում հայտնվել է ռոք-կերպարով: Այն ցնցել է նրա հավատարիմ երկրպագուներին:
Ի դեպ, նոր ձայնասկավառակում ոչ մի երգ չի գրվել Վառումի ամուսնու՝ Լեոնիդ Ագուտինի կողմից: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ երգիչներ և երգչուհիներ:








































