Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը կմասնակցի ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստին:
Խորհրդի նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի 2013 թ.-ի 9 ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաև բանկի բյուջեին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Գլխավոր դրամատան նախագահ Արթուր Ջավադյանը կհանդիպի Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ:







































