Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչու քաղաքական ուժերը չեն դիմում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին

Չնայած ժամանակ առաջ քաղաքական ուժերը` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», հանդես եկան 100 տոկոս համամասնական ընտրակարգին և խորհրդարանական կառավարմանն անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, որին միացան նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, սակայն մինչ օրս քաղաքական որևէ ուժ նման առաջարկով չի դիմել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին:

Հիշեցենք, որ նախորդ գումարման խորհրդարանը անցյալ տարի մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ այդ նախաձեռնությունը: Օրինագծին կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, որոնց թվում էին «Ժառանգության», ՀՅԴ-ի և մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ: Օրինագծին դեմ էր ՀՀԿ-ն, որը հայտարարեց, թե խորհրդարանական կառավարմանն անցնելու հարց իրենց օրակարգում չկա:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ասաց. «Մենք էդպիսի հարց չենք քննարկել: Մեզ համար կարևորը գործող Սահմանադրության նորմերի կատարումն է, և ոչ օրը մեջ էդ Սահմանադրությունը բարեփոխելը»: Ինչո՞ւ ՀԱԿ-ը 100 տոկոս համամասնականի առաջարկ չի անում հարցին, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես ասեցի, մենք էդ հարցը չենք քննարկել հիմա: Ես ավելի կարևորում եմ գործողի կատարումը»:

«Ժառանգությունը» ևս առաջարկ չի ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին: «Մեզ որևէ մեկը առաջարկ չի արել` մասնակցելու քննարկումներին: Երբ առաջարկ կլինի, մենք մեր մոտեցումները Սահմանադրության վերաբերյալ կներկայացնենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` շարունակելով. «Իհարկե, արմատական փոփոխություն է պետք: Նախ` մեր Սահմանադրության մեջ մի քանի կարևորագույն խնդիրներ կան` ընդդիմությանը վերահսկողական լիազորություններով օժտելը, առաջին անհրաժեշտության ապրանքների մոնոպոլ կարգավիճակի վերացումը, բնականաբար` մենք հայտարարել ենք, որ կողմնակից ենք պառլամենտական կառավարմանը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ ներկայացրած առաջարկներին, ապա Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` ՀՀԿ առաջարկը տեխնիկական խնդիր է լուծում. «Կարծում եմ` սա իրենք անում են ընդամենը իրենց իշխանությունը երկարաձգելու մեխանիզմների կատարելագործման խնդիրը լուծելու համար»:

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը մեր հարցին` ինչո՞ւ ՀՅԴ-ն առաջարկ չի ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին, պատասխանեց. «Որովհետև հիմա մասնագիտական հանձնաժողով է, որը պետք է գաղափարների, մոտեցումների, հայեցակարգային առաջարկությունների փաթեթ պատրաստի: Բնականաբար, ճիշտ ժամանակին, երբ որ մենք առիթ ունենանք ծանոթանալու և մեր առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն ունենանք, մենք կներկայացնենք»: Հետաքրքրվեցինք` այսինքն, ՀՀԿ-ն շտապե՞լ է, որ արդեն իսկ ներկայացրել է իր առաջարկները, Արսեն Համբարձումյանը, պարզվեց, տեղյակ չէ ՀՀԿ առաջարկների մասին: «Ես չգիտեմ` Հանրապետականը շտապել է, չի շտապել, ես ասում եմ, որ ժամանակ կա, և շտապելու որևէ խնդիր չունենք»: Նրա խոսքերով` եթե հանձնաժողովը հարկ համարի դիմել քաղաքական ուժերին, այդ ժամանակ իրենք իրենց առաջարկությունները կներկայացնեն:

ԲՀԿ-ն ևս ժամանակին միացել էր խորհրդարանական համակարգին անցնելու քաղաքական ուժերի նախաձեռնությանը: «Եթե ԲՀԿ կողմից որոշում լինի, կտեղեկացվեք, եթե գործողություն չի իրականացվում, չկա կամ քննարկում, կամ որոշում, կամ նպատակահարմարությունից ելնելով նախաձեռնությունը չի իրականացվում»,- մեր հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Ասել է թե` ԲՀԿ-ն այլևս նպատակահարմար չի՞ համարում խորհրդարանական կառավարմանն անցումը, հարցրեցինք մենք: «Նպատակահարմար համարում է, ժամանակին միացել է, կողմ է եղել, որ հարցը մտնի օրակարգ: Ձեր տված հարցի վերաբերյալ քննարկում և որոշում չկա»,- պնդեց Ուրիխանյանը:

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն առաջարկել է փոփոխել Սահմանադրության 82-րդ և 104.1-րդ հոդվածները, որոնք վերաբերում են վարչատարածքային նոր բաժանումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում