Հենց հիմա Ֆրանսիայի հրապարակում բավական լարված վիճակ է։ Ոստիկանները հրապարակում գտնվող ակտիվիստներին խմբերով բերման են ենթարկում։ Արդեն 3 ավտոբուս լցված ակտիվիստենորվ տարել են հրապարակից։ Առանց հստակ հիմքի, ոստիկանները բռնում են ակտիվիստներին և նստեցնում ավտոբուս։
Հենց հիմա Ֆրանսիայի հրապարակ է ժամանել Նիկոլ Փաշինյանը` փորձելով հասկանալ իրավիճակը։
Ոստիկանները Փաշինյանից պահանջում են երթի երթուղին պարզելուց հետո իրենց ևս տեղեկացնել, որը, ըստ նրանց, օրենքի պահանջ է։
Ֆրանսիայի հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան, որոնք վահաններով մի քանի ուղղությամբ փակել են ճանապարհը:
Ցուցարարները հիմա շարժվում են Մաշտոցի պողոտայով դեպի երիտասարդական մետրոյի հատված:
Լուսանկարը՝ Photolure-ի