2017-ին Եվրամիության անդամ պետություններում ապաստան են ստացել առնվազն 380 հազար երրորդ երկրների քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը։
«Մենք աշխարհի այն տարածաշրջանն ենք, որը մյուսներից ավելի շատ է ապաստան հատկացնում։ 2017-ին ապաստան է հատկացվել առնվազն 382 հազար մարդու»,-ասել է Ավրամոպուլսը՝ Ստրասբուրգում, Եվրահանձնաժողովի լիագումար նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ 2016-ին ԵՄ-ն փախստականի կարգավիճակ է հատկացրել ավելի քան 720 հազար արտասահմանցու։








































