ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը հայտնել է Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի ակտիվության մեծացման մասին։ Նրա խոսքով՝ այժմ կարելի է խոսել ԴԱԻՇ-ից ազատագրված «ավելի քան 90 տոկոս» տարածքի մասին՝ նախկին 98 տոկոսի փոխարեն, գրում է The Washington Examiner պարբերականը։
«Ռեժիմի վերահսկողության ներքո գտնվող որոշ հատվածներում՝ Եփրատ գետից արևմուտք, մենք ԴԱԻՇ-ի տարրերի վերածնունդ կամ, ավելի կոնկերտ, վերադարձ ենք նկատում, որոնք հաջողությամբ հարձակվում են ռեժիմին աջակցող ուժերի վրա։ ԴԱԻՇ-ի անդամներ կան, որոնք կարողացել են վերադառնալ և Դամասկոսի հարավային շրջաններում որոշ տարածքներ զբաղեցնել»,-ասել է Դիլոնը։









































