Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու և քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ արտաքին և ներքին թշնամին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերը: Ներքին թշնամին որոշակի մտածողություն և որոշակի երևույթներ են, որոնցից ամենավտանգավորը անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, որը հյուծում և թուլացնում է պետությունը»,- իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ցանկալի հաջողության բանաձևն է՝ «ազնվություն+պրոֆեսիոնալիզմ-կոռուպցիա»:
Ինչպես նշեց Աղվան Վարդանյանը՝ քաղաքական մեծամասնությունն ու փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներ են, այլ մեր պետության առջև կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































