Thursday, 16 05 2024
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

Ելք կա. Ելքը թե՛ էս դահլիճում է, թե՛ դրսում. Արամ Սարգսյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանի կոչերը

Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը, այլ կոչեր էլ է հնչեցրել. «Խոսքս վերաբերում է 21-րդ դարը մերն է լինելու, զարգացող Հայաստան ունենալու մասին կոչերին: Արդյո՞ք այն Հայաստանը, ինչը կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր: Վազգեն Սարգսյանը 96 թվականից հետո հետևություններ արեց՝ 99 թվականին ինքը իր հակառակորդ Կարեն Դեմիրճյանին 2 ամսով խնդրեց իր հետ դաշինք կնքել, որպեսզի ընտրությունների ժամանակ մեծամասնություն ստանա»:

Նա նշեց. «Իսկ ի՞նչ է անում Հանրապետականը: Է, ասեք՝ չենք տվել 10 հազար դրամ, նույն բանն էլ ասում եք կոռուպցիայի մասին. դրանից բա՞ն է փոխվում»:

Նա հիշեցրեց իշխանությունների ասած գաղջ մթնոլորտի, անվստահության պատերը քանդելու խոստումների մասին. «Ցրվա՞ծ է այդ գաղջ մթնոլորտը, քանդվե՞լ են այդ անվստահության պատերը: Այդ անվստահության պատերը այ հենց հիմա էս շենքի դիմաց դրված են: Որևէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես այս դահլիճից դուրս Հայաստան գոյություն չունի: Ո՛չ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի: Ելքը միայն էս դահլիճում չէ, ելքը նաև դրսում է: Եթե դրանից հետևություն չենք անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու հարցին՝ Արամ Սարգսյանն ասաց. «Բա էսքան տարի իշխանության մեջ էիք, բա փոխանցեիք: Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է»:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ Արամ Սարգսյանը հարցրեց. «Նախագահից նորից նախագահ, նախագահից վարչապետ՝ էս դեժավյուից չե՞ք հոգնել: Ձեր նախորդ ելույթը, թե որևէ մեկի երրորդ ժամկետ գնալու խնդիրը ճիշտ չեք համարում, ինձ ավելի համոզիչ էր թվում: Ես համոզմունք ունեմ, որ դուք այս որոշումը կայացրել եք ոչ թե այն պատճառով, որ կուսակցական ձեր ընկերներն են խնդրել, այլ որովհետև եվրասիական ձեր գործընկերներից ոչ մեկը չի  փոխվում, որովհետև համարել եք, որ դուք իրենցից ոչ մեկից չեք տարբերվում»:

Եվ վերջում Արամ Սարգսյանն ասաց. «Ինչո՞ւ եք մնացել կառավարական դաչայում, ձեզնից հետո էլի է վարչապետ լինելու, թողեք էդ մարդիկ գան այդտեղ ապրեն: Ազգային անվտանգության էն վերևում բան կար, գնայիք էնտեղ, էլի: Ինչո՞ւ եք էնպիսի բաներ անում, որ ժողովուրդն այսպիսի բաներ է անում: Այն, ինչ տեղի է ունենում փողոցներում, մեզանից յուրաքանչյուրի մեղքն է: Իսկապես, մեր երկիրը ելք ունի. ելքը թե՛ էս դահլիճում է, թե՛ դրսում»:

Նրա խոսքով՝ եթե հետևություններ չարվեն, կկրկնվեն Մարտի 1-երը, Ապրիլի 12-ները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում