Thursday, 02 07 2026
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

«Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան» երկրորդ անգամ կֆինանսավորի՞ Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

–  Պարոն Սարգսյան, Դուք վերջերս ԱՄՆ էիք մեկնել ֆինանսավորում ստանալու ակնկալիքով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային (ՀՄԿ) հայտ ներկայացնելո՞ւ համար:

– Ո՛չ, ես գնացել էի, հայ-ամերիկյան միջկառավարական համաժողովի նիստին:

– Այնուամենայնիվ, Հայաստանը դիմել է կորպորացիային երկրորդ ֆինանսավորումը ստանալու համար: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը դրական պատասխանի երաշխիքներ է ստացել:

– Ո՛չ, կան ֆորմալ չափանիշներ, որոնց առկայության պարագայում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին կարելի է դիմել: Դրանք տնտեսությանը վերաբերող չափանիշներն են, մարդու իրավունքների պաշտպանությանը, թափանցիկությանը, կոռուպցիային վերաբերող չափանիշներն են: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում այդ չափանիշներով Հայաստանը չէր բավարարում, բայց արձանագրված վերջին զարգացումների ու ցուցանիշների համաձայն` մեր երկիրն արդեն իրավունք ուներ դիմել կորպորացիային, եւ մենք դիմել ենք: Իսկ թե արդյոք կլինի այդ ծրագիրը, դա պայմանավորված է շատ ու շատ հանգամանքներով, եւ դրանք Հայաստանից դուրս հանգամանքներ են: Այս պահին 10-ից ավելի երկրներ են դիմել, սակայն այն բյուջետային սահմանափակումները, որ ունի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, ենթադրում է, որ ֆինանսավորում կարող է ստանալ միայն մեկ երկիր: Իսկ թե որ երկիրը կլինի դա, շատ դժվար է ասել:

– Բայց իսկապե՞ս Հայաստանում ժողովրդավարացման, մարդու իրավունքների, կոռուպցիայի մակարդակն այդքան բարելավվել է, որ մենք կարողացել ենք կորպորացիայի կողմից պահանջվող շեմը հաղթահարել եւ դիմել ֆինանսավորում ստանալու ակնկալիքով: Չէ՞ որ հատկապես կոռուպցիան բավականին լայնածավալ երեւույթ է մեր երկրում:

– Կոռուպցիայի ընկալման ինդեքսը վերջին չբարելավված ցուցանիշն էր մնացել, որ մենք հատեինք դիմելու շեմը: Եվ այն բարելավվել է այնքան, որ մեզ հնարավորություն է ընձեռել դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային:

– Իսկ Հայաստանից բացի, ո՞ր երկրներն են դիմել:

– Տեղյակ չեմ:

– Մեր հարեւան Վրաստանը դիմե՞լ է:

– Չեմ կարող ասել:

– Այսինքն` ֆինանսավորելու է այն երկրին, որը ունի ամենաբարձր չափանիշները վերը նշված ոլորտներում:

– Դա միակ սկզբունքը չի, տարբեր չափանիշներ կան: Օրինակ` մեզ համար ավելի բարենպաստ է այն հանգամանքը, որ նախկինում ունեցել ենք ծրագիր, որի կատարողականը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ամբողջ պորտֆելում համարվում էր ամենաառաջատարներից մեկը: Այսինքն` ունեցել ենք ծրագրի հաջող իրականացում, եւ դա նույնպես գործոն է, որը դրական ազդեցություն կարող է ունենալ: Բայց դա էլ միակ գործոնը չէ: Գործոնները տարբեր են, իսկ թե ինչպիսին կլինի նրանց որոշումը, չեմ կարող ասել:

– Իսկ եթե կորպորացիան  որոշի բավարարել  Հայաստանի հայտը, որքա՞ն ֆինանսավորման ակնկալիք ունեք:

– Եկեք այդ հարցին էլ չպատասխանեմ, որպեսզի մենք լրացուցիչ ակնկալիքներ ու սպասումներ չձեւավորենք: Եթե ծրագիրը լինի, այն բոլորի համար բաց կլինի:

– «Առաջին լրատվական»-ում փաստաթուղթ էր հրապարակվել, որի համաձայն ՀՀ կառավարությունը 4,8 մլրդ եվրո ֆինանսավորում ստանալու առաջարկություն էր ներկայացրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պարագայում: Եվ այդ փաստաթուղթը պետք է ներկայացվեր դոնորների համաժողովին, որը պետք է լիներ ստորագրումից հետո: Իսկապե՞ս ՀՀ իշխանությունները նման մեծ ֆինանսավորում ստանալու ակնկալիք են ունեցել եվրոպական կողմից, կամ նրանք խոստացե՞լ էին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո դոնորների համաժողովում նման ֆինանսավորում ապահովել:

– Դոնորների համաժողովի հետ կապված փաստաթուղթ, բնականաբար, պատրաստվել է, որտեղ ներկայացված են եղել տարբեր ծրագրեր: Բայց այդ փաստաթուղթը ինչ-որ գումարներ ստանալու հայտ չէր: Այդ փաստաթղթում գույքագրված էին այն ոլորտները, որտեղ մենք կարծում ենք, որ ներդրողների, ենթակառուցվածքների բարենորոգման եւ այլ խնդիրներ կան: Այդ փաստաթղթում այդ ողջ ծրագրերի թվարկումն է: Այդ ծրագրերի մի մասի իրականացումն արդեն սկսվել է տարբեր դոնորներից ստացված գումարների հաշվին, մի մասի իրականացումը շուտով կսկսվի, մի մասն էլ` դեռ ոչ: Այսինքն` դա ունիվերսալ մի փաստաթուղթ էր, որը պատրաստվել էր ոչ միայն դոնորների համաժողովի համար: Մենք շփվում ենք այլ դոնորների հետ եւ նրանց ներկայացնում ենք մեր ծրագրերը:

– Իսկ այդ փաստաթուղթը քննարկվե՞լ է եվրոպական կողմի հետ, այն ընդունվե՞լ կամ մերժվե՞լ է:

– Դա քննարկվել է ոչ միայն եվրոպական, այլեւ հնարավոր բոլոր դոնորների հետ, որոնց մենք առաջարկում ենք մեր ծրագրերը:

– Հայաստանը վիզաների ազատականացման գործընթաց է սկսել նաեւ ԱՄՆ-ի հետ: Այն ի՞նչ է իրենից ենթադրում եւ ե՞րբ կսկսվի կամ կավարտվի այդ գործընթացը:

– Դա նշանակում է, որ մեր երկու երկրների իշխանությունների միջեւ առաջիկայում տեղի կունենա երկխոսություն, որի արդյունքում Հայաստանը կձգտի Ամերիկայի քաղաքացիների համար այնպիսի ռեժիմ սահմանել, որ նրանք առանց մուտքի արտոնագրի ժամանեն մեր երկիր: Իսկ ամերիկյան իշխանությունն այնպիսի իրավական դաշտ կձեւավորի, որ ՀՀ քաղաքացիները կարողանան  հեշտացված կարգով մուտքի արտոնագիր ստանալ, որոնք ունենան մինչեւ 10 տարի ժամկետով բազմակի մուտքի հնարավորություն: Այդ գործընթացն արդեն սկսվել է, մենք ԱՄՆ գործընկերների հետ հայտարարել ենք դրա սկզբի մասին: Իմ գնահատմամբ` մինչեւ հաջորդ տարվա երրորդ եռամսյակը մենք կտեսնենք այդ գործընթացի ավարտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում