Monday, 06 07 2026
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Սիրիայում հակամարտող երկու կողմերի կարծիքով՝ հարցը հնարավոր չէ կարգավորել ռազմական ուղով. Բրահիմի

Սիրիայի կառավարությունն ու ընդդիմադիր խմբավորումներն այն կարծիքին են, որ երկրում արդեն շուրջ երկու տարի շարունակվող զինված հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ուղով: Այս մասին СNN-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:

«Որոշ ժամանակ առաջ երկու կողմերն էլ միանգամայն վստահ էին, որ հաղթելու են»,- ընդգծել է նա: Այժմ, Բրահիմիի խոսքով՝ երկու կողմերի ներկայացուցիչներն ասում են, որ այդ հակամարտությունը չի կարող կարգավորվել զինված ճանապարհով:

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ սիրիական իշխանությունները հստակ համաձայնություն են տվել մասնակցելու հունվարի 22-ին ծրագրված «Ժնև 2» համաժողովին՝ առանց որևէ նախապայմանի:

«Ընդդիմությունը հաստատում է, որ նույնպես կմասնակցի, սակայն նրա ներկայացուցիչների մոտ առկա են հարցեր, մտավախություններ ու կասկածներ»,- նշել է Բրահիմին:

Նա ընդգծել է, որ մասնակիցներից ոչ մեկի առջև որևէ նախապայման չի դրվի, այդ համաժողովի ընթացքում չի պահանջվի նաև Սիրիայում մարտական գործողությունների դադարեցում:

Բրահիմին հիշեցրել է, որ Իրանի ներկայացուցիչները հետաքրքրվածություն են արտահայտել այդ հանդիպմանն առանց նախապայմանների մասնակցելու առնչությամբ և խոստացել են կառուցողական դեր խաղալ, եթե հրավիրվեն: Նա ընդգծել է, որ նման հանդիպումներին հրավիրում են ոչ թե սովորական դիտորդների, այլ նրանց, ովքեր ազդեցություն ունեն:

«Մերձավոր Արևելքում Իրանն ու Սաուդյան Արաբիան հանդիսանում են շատ ազդեցիկ պետություններ, ես կողջունեմ ցանկացած օգնություն, որը նրանք կկարողանան ցուցաբերել՝ ներկա գտնվելով համաժողովին, և որ ավելի կարևոր է՝ մասնակցելով գործընթացին, որը կսկսվի դրանից հետո»,- ասել է Բրահիմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում