ԵՊՀ-ում ուսանողների կեսից ավելին դասի չի հաճախել։ Ներկա մի քանի ուսանողների խոսքով դասապրոցեսը հիմնականում կայացել է, չնայած բացակա ուսանողների մեծ թվի։ Ոմանք էլ նշեցին, որ չկա ուսանող չկա նաև դաս։ Դասի չհաճախելու հստակ պատճառը չկարողացան նշել, քանի որ և ճանապարհների փակ լինելը կարող է նպաստել բացակայելուն, և ցույցին մասնակցություն ունենալը։ Կարելի է ենթադրել, որ ցանկացած պարագայում հանրահավաքը խոչընդոտել է համալսարանում դասապրոցեսի լիարժեք կայացմանը։









































