Կոնչիտա Վուրստը (Թոմաս Նոյվիրթը) սենսացիոն հայտարարություն է արել: Եվրատեսիլ-2014-ի հաղթողը պատմել է իր դրական ՄԻԱՀ կարգավիճակի մասին Instagram-ի իր էջում:

Կոնչիտան խոստովանել է, որ տարիներ շարունակ հատուկ բուժում է ստանում: Բացահայտել այս գաղտնիքը ավստրիացի կատարողը որոշել է այն բանից հետո, երբ իր նախկին ընկերը սկսել է սպառնալ իրեն՝ բացահայտել ճշմարտությունը:

«Ես ոչ մեկին թույլ չեմ տա վախեցնել ինձ և այդպիսով ազդել իմ կյանքի վրա»,- ասել է Թոմասը:








































